Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են...

Ասում են...
17.05.2019 | 01:01

...թե «Իմ քայլում», կապված Սանասարյանի «գործի» և ՔՊ վարչության անդամության հետ, ենթաբաժանումները նոր թափ են հավաքել: Եվ չնայած հանգամանքին, որ կուսակցության սպասվող համագումարում գաղափարական գծի ուղենշումները կատարում է Լենա Նազարյանը, այնուհանդերձ, վերջինս նեղ շրջապատում ասել է, թե Նիկոլ Փաշինյանի ոչ բոլոր տեսակետների հետ է ինքը համաձայն: Լենան իրեն առանձնապես հարմարավետ չի զգում ոչ միայն խորրհրդարանում, ուր «ասողը» Փաշինյանների «տան աղջիկ» Լիլիթ Մակունցն է, այլև կուսակցությունում. ուր գաղափարական «առաջնորդ» Լենան հրաժարվեց վարչության անդամակցությունից. պարզունակ պատճառաբանությունն այն էր, թե նրա կադաստրի պետ ամուսինը «կստանձնի» վարչության անդամի առաքելությունը։

Այնուհանդերձ, դժգոհությունը միմյանց նկատմամբ «Իմ քայլում» ջինի արագությամբ շշից դուրս է գալիս, ու ինչպես ՀՀԿ-ի` «թևեր, ոտքեր, կճղակների» օրերում էր, սկսել են միմյանց նկատմամբ լրատվական արտահոսքեր կազմակերպել. «փեշակը» անցել է իմքայլականներին:

Դիտվել է՝ 14927

Մեկնաբանություններ